Последние новости

ՍԵՊՏԵՄԲԵՐ 1996 – ՄԱՅԻՍ 2020

Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններին դեռ կանդրադառնանք բազմիցս։ Եվ պատճառն ամենևին էլ այն տեսարանի ըմբոշխնումը չէ, թե ինչպես էին իշխող խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը «սիրո և համերաշխության թավշե, ոչ բռնի հեղափոխության» համատեքստում ծեծի ենթարկում ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին: Այն, ինչ տեղի էր ունենում խորհրդարանում մայիսի 8-ին, ցուցանշական է նաև այլ իմաստներով։ Խոսենք այդ տեսանկյուններից մեկի մասին։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո շատ էին խոսակցություններն այն մասին, որ դա մի քիչ դեժավյու է արդեն վերապրած բան»). հիշեցնում է 90-ականների սկզբին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները։ Էյֆորիայի ալիքի վրա հեղափոխական պոպուլիստների թիմի իշխանության գալը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եվ դրա հետևանքները սոցիալական ու տնտեսական ոլորտում, իրավակարգի բնագավառում, ՀՀՇ առաջնորդի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այլն, և այդպես շարունակ։ Դե, և թե ի վերջո ինչով ամեն ինչ ավարտվեց։

Երբ երկու տարի առաջ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում և բազմաթիվ հարցեր էին հնչում այն մասին, թե ինչ է լինելու հետո, ես խորհուրդ էի տալիս հիշել 90-ականները. այդ դեպքում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները հեշտ է պատկերացնել։ Իհարկե, խոսքն անմիջական զուգահեռների մասին չէ։ Սուբյեկտներն ուրիշ են, նախնական հանգամանքները՝ ուրիշ, ժամանակներն՝ ուրիշ, բայց ընդհանուր միտումներ նշմարվում են։

Կարևոր է հաշվի առնել, որ ներկայումս գործընթացներն ավելի արագ են ընթանում։ Ժամանակն արագացել է, և այդ տեսանկյունից Հայաստանի խորհրդարանում մայիսի 8-ին կատարված իրադարձությունները լավ հուշում են, թե 90-ականների որ փուլում ենք մենք հիմա գտնվում. 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր։ Երբ Հայաստանի խորհրդարանում ճիշտ նույն կերպ ծեծում էին ընդդիմադիրներին և, եթե չենք սխալվում, նույն Սասուն Միքայելյանը «ընդդիմադիրների դաստիարակման» այդ գործընթացի բնավ վերջին մասնակիցը չէր։ Ամեն ինչ դարձ է կատարում ի շրջանս յուր

Բայց եթե 1996-ը Տեր-Պետրոսյանի կառավարման 5-րդ տարին էր, ապա հիմա դեռ նոր սկսվել է Փաշինյանի կառավարման երրորդ տարին։ Այսինքն ներկա ժամանակի մեկ տարին համապատասխանում է 90-ականների սկզբի երկու տարվան…

Ինչպե՞ս էին զարգանում իրադարձությունները 1996-ի սեպտեմբերին խորհրդարանական ընդդիմադիրներին ծեծի ենթարկելուց հետո։ Առաջին փուլում իշխանությունների տեռորն էր, բայց երկիրն ընկղմվում էր ճգնաժամի մեջ, կորցնում հեղինակությունը միջազգային ասպարեզում, ուժգնանում էր ճնշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, զիջումների գնալու Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը աջակցություն չէր գտնում հասարակության մեջ, և արդյունքում 1998-ի փետրվարին նա հրաժարական տվեց։ Ընդդիմադիրներին ծեծելուց մեկուկես տարի անց։ Հաշվի առնելով, որ հիմա մեկ տարին ընթանում է ինչպես այն ժամանակերում երկուսը, եզրակացնում ենք. մեր իրողությունների պարագայում իշխանափոխություն տեղի կունենա եթե ոչ այս, ապա հաջորդ տարի։

Բացի պատմական զուգահեռներից, ակնհայտ են նաեվ այլ գործոններ, որոնք վկայում են այն մասին, որ ներկայիս իշխանությունների հրաժարականը հեռու չէ։ Ըստ երևույթին, Փաշինյանը նույնպես հասկանում է դա, ինչը դե-ֆակտո խոստովանեց հենց նույն մայիսի 8-ին խորհրդարանի ամբիոնից։ Երբ հուզավառ բղավում էր, թե իշխանությունն ամեն օր ենթարկվում է հոգեբանական ու բարոյական տեռորի, որը սպառնում է փոխարկվել ֆիզիկական տեռորի ... Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության հեղինակազրկման խոստովանություն: Հասարակական կարծիքում նրա ձախողման վկայություն։

Հենց նույն Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ինչպեսև Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիներին, Երևանը զիջում է իր դիրքերը բանակցություններում և շուտով կարող է հայտնվել նույնպիսի մեկուսացման մեջ, որում Հայաստանը գտնվում էր 1996 թվականի դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն արագացրեց նրա հրաժարականը։ Նույնն էլ Փաշինյանին է սպասում այսօր։

Վերջապես, կորոնավիրուսային ճգնաժամը։ Այն խորացնում է իրավիճակը, և ակներև են դրա հետևանքները տնտեսության ու սոցիալական ոլորտի համար։ Բացասական հետևանքները։ Դա արդեն կոնկրետ անդրադառնում է իշխանությունների վարկանիշի վրա, և եթե իշխանություններն ազնիվ են իրենք իրենց հետ, ապա պետք է ընդունեն, որ կորոնավիրուսը փոխում է իրավիճակը։ Նրանք վերցրեցին իշխանությունը կառավարման կայացած համակարգ ունեցող երկրում. թեկուզ ոչ անթերի, բայց աշխատող համակարգ։ Այս պայմաններում իշխանության եկածների դիլետանտությունը թեև աչքի էր զարնվում, բայց սկզբնական շրջանում չէր հանգեցնում աղետալի հետևանքների։

Հիմա իրավիճակն այլ է։ Ճգնաժամ. և ոչ թե մեկօրյա, այլ երկարաժամկետ։ Ընդ որում խոսքը մարդկանց ոչ միայն բարեկեցության, այլ առաջին հերթին առողջության ու կյանքի մասին է։ Եվ, ինչպես տեսնում ենք, ցուցանիշները տխուր են։ Այսօր երկիրը կարիք ունի արդյունավետ մենեջերների, ինչը բացարձակապես չի վերաբերում այս թիմին։ Եթե իշխանությունն ազնիվ է, ապա ընտրողներին պետք է հնարավորություն տա ասելու իրենց խոսքը։ Իդեալական դեպքում պետք է հիմա ընդունի ընտրությունների և կուսակցությունների մասին նոր օրենքներ, ինչը Փաշինյանը խոստացավ իշխանության գալու դեռ ամենասկզբում, բայց հետո մոռացավ։ Անհրաժեշտության դեպքում իշխանությունը պետք է իրականացնի սահմանադրական փոփոխություններ և արդեն այսօր հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Կա՛մ իշխանություններն իրենք կնախաձեռնեն արտահերթ ընտրությունների գործընթաց, կա՛մ կարող է կրկնվել 1998 թվականի սցենարը, երբ Տեր-Պետրոսյանը նախ հրաժարական տվեց, իսկ ընտրություններն անցան արդեն հետո։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПРОТИВ ВСЕГО АРМЯНСКОГО НАРОДА
      2023-05-29 10:18
      4954

      Как по всей Армении, так и в Арцахе 26-го мая прозвенел последний звонок для учащихся средних и старших школ. Только вот в отличие от выпускников школ других армянских регионов, арцахские выпускники не могут продолжить обучение за пределами своего региона: блокада.

    • ГОРДЫЕ И ГЛУПЫЕ
      2023-05-25 09:38
      1907

      Социальные сети подкинули одну любопытную цитату. «Сумей сделать людей гордыми. И гордость их сделает глупыми. И тогда ты возьмешь их». Фразу приписывают Чингисхану. Если правда, ничего не скажешь: умный был мужик. Точь-в точь про большой провал Армении. Поверили Пашиняну, что гордые, стали глупыми и позволили Пашиняну сливать Армению.

    • ПАШИНЯН "РАДИ МИРА"
      2023-05-24 09:17
      1656

      Фуфло. Это мы о «мирной повестке», которую Пашинян исповедует после 44-дневной войны и которая на поверку только приглашение Азербайджана к новой агрессии. Мы бы ее скорее назвали повесткой «поощрения агрессора».

    • МЕЖДУ ОДКБ И НАТО
      2023-05-22 10:03
      1897

      Армения выиграла бы от развертывания на границе с Азербайджаном миссии Организации договора коллективной безопасности и получила бы более стабильную ситуацию, заявил глава МИД РФ Сергей Лавров в недавнем интервью телеканалу "Царьград", отметив, что ОДКБ, как и в случае с Казахстаном, готова была помочь. По словам Лаврова, документ был полностью согласован на уровне министров иностранных дел, однако в последний момент на саммите ОДКБ в Ереване армянские коллеги попросили отложить его принятие.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27
      588

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36
      785

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42
      961

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14
      707

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ: