Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է VISA ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԱՄԵՐԻԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ» ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ

Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս.թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ* գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, կունենան հնարավորություն մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և ստանալու «Ամերիա ճամփորդության» 2 տոմս՝ խաղարկվող 500 տոմսերից:

Անկանխիկ գործարքներ կատարած Բանկի հաճախորդներից Random.org հավելվածի միջոցով պատահականության սկզբունքով կընտրվեն.

20 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված 3-օրյա հանգիստ Հայաստանի 20 լավագույն հյուրանոցներում

250 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված «Ամերիա ճամփորդության» արշավի տոմս:

«Ամերիա ճամփորդություն» վիճակահանությունը տեղի կունենա սթ հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:

*Անկանխիկ գործարք չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումները:

«Ամերիա ճամփորդության» վիճակահանության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ