Последние новости

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈԿ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ ԵՆ

Աշխատուժ գտնել չի հաջողվում անգամ ճգնաժամի պայմաններում և նույնիսկ սահմանամերձ գյուղերում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Sputnik Armenia-ն։

Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել, իր խոսքերով, մի տարօրինակ իրավիճակի վրա։ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, մասնավորապես՝ Պառավաքարում արված լուսանկարներում երևում է, որ վերականգնողական աշխատանքներում զբաղված են օտարերկրյա քաղաքացիներ: Կառավարությունում քննարկումներից մեկին ներկա է եղել նաև ընկերության ներկայացուցիչը։

«Պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից՝ ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից՝ աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ», - ասել է վարչապետը։ Մասնավորապես, «Տավուշ տեքստիլ» կարի ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու օր անց սահմանամերձ Պառավաքար գյուղում կարի նոր արտադրամաս է բացվելու՝ մոտ 200 աշխատատեղով, բայց այդտեղ աշխատուժ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ «Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է մեծ պահանջարկ ունենա, բայց ունենք այսպիսի խնդիր և սա ռազմավարական խնդիր է ու պետք է մտածենք, թե այս խնդիրը ինչպես ենք լուծում: Ես գիտեմ, որ հիմա այս խոսքից հետո կհնչեցնեն բազմաթիվ փաստարկներ, այդ թվում՝ աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, որ որևէ աշխատավարձ կա, որը ցածր է զրոյից», - հավելել է վարչապետը։ Փաշինյանի խոսքերով՝ աշխատուժ գտնել չի հաջողվում նույնիսկ 5, 8 կամ 10 հազար դրամ օրավճարով։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. երբեմն կարելի է մասնավոր օրինակներով լուսաբանել ընդհանուր իրավիճակն այս կամ այն ոլորտում։ Սակայն օրինակները պետք է լինեն բավականին բնորոշ, հատկանշական: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ դա (օրինակը) այդպիսին համարվել չի կարող ի սկզբանե։ Առնվազն այն պատճառով, որ խոսքը իր առանձնահատկությունն ունեցող սահմանամերձ շրջանի մասին է։ Պատկերավոր ասած՝ ռազմաճակատային գծի առանձնահատկությունը։ Թեպետ, սա նշում ենք այնպես, ի դեպ։

Իրականում խնդիրը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, աշխարհի պես հին է։ Հայաստանում միշտ էլ գործազրկության խորապատկերին սկզբունքորեն եղել է թե՛որակյալ կադրերի, թե՛ աշխատուժի պակաս։ Սակայն քիչ է արձանագրել խնդիրը, քիչ է այն նշելն ու նրա մասին խոսելը։ Պետք է ախր փորձել նաև լուծել դա։

Իսկ հիմա՝ հարց. ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունն այն պահից ի վեր, երբ պարզել է (2018-ին), որ աշխատանքի շուկայում ստեղծվել է տարօրինակ, հակասական իրավիճակ. աշխատատեղերի պակաս՝ զուգահեռաբար աշխատուժի պակասուրդով։ Հարցն այս, բնականաբար, հռետորական է։ Այդ ուղղությամբ քայլեր, իհարկե, չեն ձեռնարկվել։ Եվ թե կա մեկը, ում պետք է հանդիմանել դրա համար, ապա միայն գործադիր իշխանությանը, նրա ստորաբաժանումներին, որոնց վրա է դրված աշխատանքի շուկայում իրավիճակը համակարգելու և կարգավորելու առաքելությունը։ Մինչդեռ կառավարության ղեկավարը, ինչպեսև այլ հարցերում, այստեղ էլ որոշեց վերցնել պատասխանատվությունը կառավարության ուսերից ու բարդել հասարակական ուժերի վրա։ Փաշինյանը կշտամբում է քաղաքացիներին նրանում, թե չի հաջողվում աշխատողներ գտնել նույնիսկ 10 հազար դրամ օրավճարով, թե ճգնաժամի շրջանում նույնիսկ ողորմելի աշխատավարձն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Թվում է, թե ճիշտ է նկատված։ Բայց Փաշինյանն իրեն հարց տվե՞լ է, թե ինչու է այդպես և ինչ անել դրա հետ։

Մինչդեռ պատասխաններն այստեղ բավական պարզ են։ Այ, օրինակ, աշխատավարձերի չափի մասին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ հայ հասարակայնությունն անսպասելիորեն տեղեկացավ, որ 500 հազար դրամ աշխատավարձը թույլ չի տալիս նախարարներին լիարժեք աշխատել, որ նրանց հավելավճար է հարկավոր՝ պարգևավճարների տեսքով։ Ավելին, պարզվեց, որ 500 հազարի դիմաց աշխատելն ընդհանրապես գրեթե ալտրուիզմի դրսևորում է նախարարների կողմից։ Ինչպես հայտնի է, նման մտքեր էր հնչեցնում խորհրդարանի փոխնախագահը։ Հայտնի է նաև, որ Լենա Նազարյանի համապատասխան հայտարարությունը հասարակական լայն արձագանք առաջացրեց։ Հիմա մանրամասն կանգ չենք առնի այն հանգամանքի վրա, որ հայտարարությունը ցինիկ էր, հատկապես սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Պարզապես կնշենք, որ եթե իշխանության ներկայացուցիչը 500 հազար դրամ աշխատավարձով նախարարի աշխատելը համարում է ալտրուիզմ, անձնուրացություն, ապա բանվորն իրավունք ունի ընդամենը 10 հազար դրամ օրավճարով իր ծանր աշխատանքը համարել պարզապես բարեգործություն։ Մանավանդ եթե համեմատենք այսօրվա նախարարների գործունեության ՕԳԳ-ն շարքային բանվորի աշխատանքի ՕԳԳ-ի հետ։ Եվ պետք չէ զարմանալ, որ մարդիկ չեն ցանկանում ճգնել նույնիսկ 10 հազար դրամ օրավճարով։ Ակնհայտ է, որ աշխատանքի վարձատրության սկզբունքներն այլասերված են իշխանության կողմից, ինչը համապատասխան արձագանք է գտնում նաև հասարակության մեջ։

Այժմ՝ աշխատուժի պակասուրդի մասին: Առհասարակ յուրաքանչյուր ներդրող, գործարար, ձեռնարկելով այս կամ այն գործը, պետք է պատկերացում ունենա, թե ինչ ռեսուրսների վրա ինքը կարող է հաշվարկ կառուցել։ Եվ այս գործում, բնականաբար, առանցքային դեր է խաղում պետությունը, որը պետք է համապատասխան հետազոտություններ անցկացնի և օգնի բիզնեսին գտնել նպատակահարմար լուծումներ, ի թիվս ամենի՝ նաև աշխատուժի ներուժի հաշվառումով։ Այլ կերպ ասած, վերադառնալով Նիկոլ Փաշինյանի բերած օրինակին, նշենք, որ նախքան տվյալ նշված տարածքում 200 նոր աշխատատեղ բացելը՝ ընկերությունը նախապես պետք է որոշակի պատկերացում ունենար այն մասին, թե կգտնի՞ արդյոք աշխատողների այդպիսի թվաքանակ։ Իսկ այդ պատկերացումը պետք է ձևավորված լիներ նախևառաջ գործադիր իշխանության տարբեր ստորաբաժանումների օգնությամբ, որոնք պարտավոր են իմանալ աշխատանքի շուկայում տիրող իրավիճակը։

Սա, ասենք այսպես, նորմալ սխեմա է, որում սկզբունքային է պետության կարգավորիչ դերը։ Մինչդեռ մեզանում սխեման, ըստ էության, այլ է. պետությունը բիզնեսին չի օգնել հաշվարկել տվյալ տարածաշրջանում աշխատանքային ռեսուրսների հետ կապված ռիսկերը, ինչի արդյունքում նա (բիզնեսը) բախվել է խնդրին, իսկ այդ իրավիճակի պատճառները կառավարության ղեկավարը որոշել է փնտրել նրանում, թե մարդիկ չեն ցանկանում աշխատել... Համաճարակաբանական իրավիճակի նմանությամբ, որի վատթարացումը, անվերահսկելի դառնալը ամբողջությամբ մեղսագրում են քաղաքացիներին, նրանց անգիտակից ու անկարգապահ լինելուն։

Ուղիղն ասենք. խնդիրը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունի։ Այո, մի կողմից՝ կան գործազրկության և բնակչության զբաղվածության հարցերը, մյուս կողմից՝ բիզնեսի համար հաճախ բարդ է լինում աշխատողներ գտնել։ Սակայն դժվար թե արժե ակնկալել, թե խնդիրն այդ կլուծվի։ Քանզի դրա համար անհրաժեշտ է լավատեղյակ, գործուն և պատասխանատու կառավարության լուրջ մոտեցում։ Լավատեղյակ, որպեսզի ճիշտ գնահատի իրավիճակն ու դրա առաջացման պատճառները։ Գործունյա, որպեսզի փնտրի և գտնի խնդրի լուծումները։ Պատասխանատու, որպեսզի իր իներտության պտուղները չվերագրի քաղաքացիների անգիտակից լինելուն։ Քանզի եթե ներկայիս կառավարությունն օժտված լիներ այդ հատկանիշներով, ապա դրա ղեկավարն այսօր չէր հայտարարի. «Պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք 2018 թվականին, շարունակում է գոյություն ունենալ»։ Այո, շարունակում է գոյություն ունենալ այն պատճառով, որ երկու տարի առաջ դրա մասին պարզապես խոսում էին։ Եվ կշարունակի գոյություն ունենալ նաև հետագայում, քանզի այսօր դրա մասին լոկ խոսում են։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КОНВЕРТАЦИЯ ФИАСКО
    2025-05-22 09:50

    Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.

  • СЕКРЕТ РОСТА
    2025-05-20 09:34

    Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.

  • ДЛЯ ЧЕГО НУЖНЫ ПОСРЕДНИКИ?
    2025-05-17 10:15

    Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.

  • ОЧЕРЕДНОЙ РЕКОРД
    2025-05-09 09:41

    Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ