Последние новости

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

Եթե ֆեյքերը ներառվեին նոր աշխատատեղերի վիճակագրության մեջ, ապա թիվն անհամեմատ ավելի մեծ կլիներ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով կուսակցության համաժողովում, հաղորդում է News.am-ը։

«100 փաստ Հայաստանի մասին» գրքույկում ներկայացված է աշխատատեղերի մասին վիճակագրությունը և այստեղ արձանագրված է, որ անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ, իհարկե այդ աշխատատեղերից մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, փոքր մասը նոր ստեղծված աշխատատեղ , բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար, և յութուբում դիսլայք դնելու համար: Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին »,- նշեց Փաշինյանը, հավելելով, թե իշխանությունները չեն կարող դժգոհ լինել, որ մարդիկ աշխատանք ունեն։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. արդեն երեք ամիս շարունակ Նիկոլ Փաշինյանը գործածում է «51 հազար աշխատատեղեր» թիվը։ Սկզբում, դեռևս ընթացիկ տարվա ապրիլին, Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հնչեցրեց այդ ցուցանիշը որպես հետհեղափոխական Հայաստանի տնտեսական հաջողությունների հաստատում։ Այնուհետ Երևանում մամլո ասուլիսի ժամանակ, դարձյալ նկարագրելով հեղափոխության տնտեսական նվաճումները, տխրահռչակ 100 փաստերի թվում նշեց նաև 51 հազար աշխատատեղերը։ Այժմ, թեև համատեքստը փոքր-ինչ փոխվել է և շեշտադրումն արվել է ֆեյքերի վրա, այդուհանդերձ կրկին հնչում է 51 հազար թիվը։ Բայց եթե նախկինում դա (թիվը) դեռ կարելի էր ներկայացնել որպես դրական փոփոխությունների ցուցանիշ, նույնիսկ եթե խոսքը միայն ստվերից դուրս գալու մասին է, ապա այսօր՝ դժվար թե։ Որքան ավելի հաճախ ու երկար է Փաշինյանը հնչեցնում տվյալ ցուցանիշը, այնքան քիչ է դրա մեջ (ցուցանիշի) պահպանվում դրականը։

Համաձայն պաշտոնական վիճակագրության, դեռևս ընթացիկ տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, արձանագրվեց գրանցված աշխատատեղերի կտրուկ, մեր չափանիշներով՝ առհասարակ ֆանտաստիկ աճ ավելի քան 50 հազարով։ Սակայն այդ, ուղիղն ասենք, աճի կատաղի տեմպը, ըստ էության, միանգամից կանգ առավ հաջորդ ամիսներին։ Եվ ապրիլին ներկայացվում է նույն, փաստորեն պարզապես 51 հազարի կլորացված թիվը, նույն ցուցանիշն է նշվում և՛ մայիսին, և՛ հունիսին։ Եթե խոսում ես դրականի, հեղափոխության հաջողությունների մասին, ապա տեղին կլինի ներկայացնել դրական միտումները, դինամիկան, զարգացման գործընթացը։ Իսկ այստեղ ցուցադրվում է մի ինչ-որ հաստատուն մեծություն, ինչ-որ մեկանգամյա թիվ։ Նույնիսկ եթե խոսքը ստվերից դուրս գալու մասին է, ապա այդ դուրս գալն էլ մեկանգամյա է։ Համապատասխանաբար, մեկանգամյա է նաև հաջողությունը, նույնիսկ եթե ոմանք սաստիկ ցանկանում են հեղափոխական նվաճում տեսնել այդ թվի մեջ։

Կա, թեպետ, 51 հազարի խնդրի ևս մեկ, ավելի լուրջ տեսանկյուն։ Ինչպես նշվեց վերը, Փաշինյանն արդեն մի քանի ամիս շարունակ գործածում է այդ թիվը, ընդ որում նշելով, որ այդ նոր աշխատատեղերի մի ինչ-որ մասը իսկապես նոր է, իսկ մնացյալ մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են։ Ահա ուրեմն, մի քանի ամսվա ընթացքում այնուամենայնիվ կարելի էր հստակություն մտցնել այդ հարցում, ճշտել, թե հատկապես քանի իրական աշխատատեղ է ստեղծվել երկրում, որտեղ «թավիշը» բոլորին բարգավաճում էր խոստանում։ Այդ թիվը հաշվարկել փաստորեն չեն կարողանում ո՛չ Պետեկամուտների կոմիտեում, ո՛չ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ո՛չ էկոնոմիկայի նախարարությունում, ո՛չ էլ վիճակագրական ծառայությունում։ Կառավարության բոլոր այդ ստորաբաժանումները ոչ մի կերպ չե՞ն կարողանում վարչապետին ապահովել հավաստի և ստույգ տեղեկատվությամբ։

Հասկանալի է, որ խուսափելով ճշտումներից, Փաշինյանի համար ավելի հեշտ է ձեռնածություն անել թվերով, ցուցանիշներով, վիճտվյալներով, փաստերով։ Բայց այդպիսի ձեռնածության համար էլ գոյություն ունի պիտանիության որոշակի ժամկետ։ Չէ՞ որ ժամանակն անցնում է, մարդկանց մոտ կոնկրետ հարցեր են առաջանում, իսկ կոնկրետ պատասխաններ չկան։ Կա միայն անորոշ, վերացական, վերամբարձ հռետորաբանություն, որն արդեն կարելի է համարել ժամկետանց։ Դրա պիար-արդյունքն օրըստօրե ձգտում է զրոյի։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
    2021-12-24 08:59

    Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
    2021-05-26 20:23

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։