Последние новости

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԻ ՀԵԾՅԱԼԸ

Նիկոլը պատրաստվում է մամլո ասուլիսի

Երբ ելնում ես փողոց՝ ընդդեմ ամեն վատի և հանուն ամեն լավի, պետք է իմանաս, որ լավագույն դեպքում կստանաս «պողոսի» պիտակ և զգացողություն, որ քեզ խամաճիկի պես օգտագործել են ուրիշի խաղում: Վատթարագույն դեպքում քեզ ասֆալտին կփռեն ու պատերին կծեփեն այն բանի համար, որ դիմակդ սահել է կզակիդ։ Ընդհանուր գծերով այսպիսի տեսք ունեն իշխանության հակասահմանադրական տապալման «անվակների ու պտուտակների» ուշացած խոստովանությունները, որոնց աչքերը երկու տարի անց բացվեցին և նրանք հասկացան, որ Հայաստանում այս ընթացքում դեպի լավն է փոխվել միայն ղեկավար անձանց վերաբերմունքը ԼԳԲՏ հանրության նկատմամբ։

Այս ամռանը ամենից շատ խոսում էին այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքների մեղմացմանը կառավարության հատկացրած 145 միլիարդը ոչ մի դեր չխաղաց: Գումարը, մասնագետների բազմաթիվ գնահատականներով, քամուն տրվեց։ Համանման կերպով էլ, նույն այդ մասնագետների կանխատեսումներով, կմսխվեն այն փողեր, որոնց հաշվին պետության արտաքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով։

Օրերս Փաշինյանն այցելեց մի քանի գյուղական համայնքներ, որտեղ ուրախությամբ արձանագրեց, որ համայնքների միջև 2-3 ճանապարհ ասֆալտապատում են: Այս փաստն անպայման կհիշատակվի նոր 100 փաստերի շարքում, որոնք կդառնան ևս մեկ վկայություն, թե կյանքը բարելավվել է, ապրելն ավելի ուրախ է դարձել: Նիկոլը պատրաստվում է մամլո ասուլիսի, որը, հավանաբար, նվիրված կլինի սեպտեմբերին արտակարգ դրության չեղարկմանը։ Նրան դժվարությամբ հաջողվեց վերապրել այն հանգամանքը, որ անցնող ամռան գլխավոր իրադարձությունները դարձան երկրորդ և երրորդ նախագահների ասուլիսները։ Նիկոլը տենչում է հնչեցնել 100 նոր փաստ, այդ թվում՝ գյուղական համայնքները կապող ճանապարհների ասֆալտապատումը։

Իսկ ի՞նչ եղավ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը։ Ինչո՞ւ այդ շինարարությունը էական շարժ չի արձանագրում։ Ինչո՞ւ է այդքան դանդաղ ընթանում Վեդիի ջրամբարի շինարարությունը։ Ո՞ւր է խոստացված 600 աշխատատեղով ձեռնարկությունը Գավառում: Որտե՞ղ է մետրոպոլիտենի նոր կայարանը: Այս հարցերի պատասխանը իշխանությունը չունի, ինչպես որ չունի Ջերմուկ ու Գնդեվազ համայնքների բնակիչների բողոքին արձագանքելու ցանկություն, որոնք պնդում են, որ Փաշինյանն իրենց խոստացել է, որ Ամուլսարի հանքավայրը չի շահագործվելու՝ հաշվի առնելով էկոլոգիական ակնհայտ վնասը, որի մասշտաբները համադրելի են էկոլոգիական աղետի հետ: Վարչապետն ու կառավարությունը անտեսեցին հանքի մատույցներում ընթացող բողոքի ակցիաները, օրերս այդ ակցիաները տեղափոխվեցին մայրաքաղաք, իսկ այսօր արդեն խոսում են «Լիդիան»-ի հետ իշխանության հանցավոր համաձայնության մասին…

Մասնագետների վկայությամբ, հայրենի ընդերքը նախկինում երբեք չի շահագործվել այնպիսի բարբարոսական մեթոդներով և այն աստիճան արագ տեմպերով, ինչպես ներկայումս։ Մոլիբդենի համաշխարհային գների անկման պայմաններում անհրաժեշտություն առաջացավ սպասել, մինչ գները կաճեն, սակայն Հայաստանից խտանյութի արտահանումն ընթանում է ողջ թափով, քանի որ իշխանությունը փորձում է գոնե ինչ-որ կերպ լցնել գանձարանը։ Եվ դա հասկանալի է. բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների արդյունքում դատարկած գանձարանն արդեն չի բավարարում «չկոռումպացված» պաշտոնյաների ախորժակը։ Բանն այնտեղ է հասել, որ վերջին 6 ամիսների պաշտոնական տնտեսական ցուցանիշները հավաստիության առումով մեծ կասկածներ են առաջացրել մասնագետների մոտ…

Այդ մասնագետները միաձայն պնդում են, որ հայկական տնտեսությունը հետկորոնավիրուսային աշխարհում ոչ մի հեռանկար չունի, հստակ տնտեսական ծրագրեր չկան նույնիսկ 3-4 տարվա հաշվարկով, իսկ չէ՞ որ Նիկոլը 30-միլիարդանոց ներկայություն էր խոստանում համաշխարհային շուկայում։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ էր նա մտադիր արտահանել այդ շուկա. սուտ խոստումների լիակատար ժողովածո՞ւ։

Դորվանյանի պատմությունը

Վերադառնալով նրանց, ովքեր 2 տարի առաջ դուրս եկան փողոց՝ Նիկոլին աջակցելու, պատմենք կոնկրետ մարդու ցուցանշական պատմությունը։

Օրերս վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ այն բանի համար, որ շպրտել է նախընտրական բուկլետները Նիկոլի ծառայողական մեքենայի պատուհանին։ «Ինքն ինչպես Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա էր բուկլետներ շպրտում, նույնն էլ ես իրեն եմ արել և իրավունք ունեմ։ Մոտ 5 ժամի չափ մնացել եմ ոստիկանությունում»,- պատմել է Դորվանյանը այն բանից հետո, երբ դրանից 15 օր առաջ դիմում էր գրել կուսակցությունից հեռանալու մասին:

Դորվանյանը ՔՊ-ի շարքային անդամ չէ, ոչ վաղ անցյալում նա պատկանել է Փաշինյանի մերձավոր զինակիցների թվին, 2017թ. խորհրդարանական ընտրություններում եղել է «Ելք» դաշինքի վստահված անձը, որից հետո իր ներդրումն է ունեցել 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձություններում: Այսօր նա պատմում է այն մասին, որ Նիկոլը չի կատարել իր խոստումներից ոչ մեկը:

Ազգային-ազատագրական պայքարի մասին

Փաշինյանը թքած ունի իրականության վրա, իր թիմակիցների ակնհայտ պառակտման վրա, այն բանի վրա, որ կառավարությունում գերակշռում են ժամանակավոր պաշտոնակատարները։

Կադրային քաղաքականության մեջ բանն այնտեղ հասավ, որ գեներալ Վաղարշակ Հարությունյանին Նիկոլը նշանակեց իր խորհրդական, որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական անհամապատասխանությունը, ընդ որում այս կարծիքը գեներալի նշանակումից անմիջապես հետո միաձայն արտահայտեցին բոլոր պարբերականները։ Գրիգորյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, բայց նրան պաշտոնանկ անել չի կարելի, քանի որ Սորոսի թիմի անդամ է, իսկ այդ թիմն անձեռնմխելի է։

Նիկոլը, կրկնեմ, պատրաստվում է հերթական ասուլիսին, որի ընթացքում տնտեսական բոլոր ձախողումներն անպայման կվերագրի կորոնավիրուսին։ Համաճարակի վրա ազդելու կառավարության փորձերը նույնքան անարդյունավետ գտնվեցին, որքան արտակարգ դրության սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումները։ Տնտեսության ոլորտում Նիկոլի բարեփոխումները սահմանափակվեցին ՀԴՄ կտրոնների պահանջով և գույքահարկի բարձրացմամբ։ Մնացյալ ամենը Գյուլնազ տատի հեքիաթներ են՝ տնտեսական հեղափոխության, կախարդական փայտիկի, նոր աշխատատեղերի ստեղծման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին…

Մամլո ասուլիսում Նիկոլն իրեն ու կառավարությանը կվերագրի ավանդը կորոնավիրուսի համաճարակի մասնակի հաղթահարման գործում, իսկ հարկ եղած դեպքում կրկին կասի, թե «չի հիշում»՝ ինչպես էր սպառնում պինցետով բռնել ու դեզինֆեկցիա անել կորոնավիրուսը տնական արաղով։ Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի ժամանակ վարչապետը ստեց, թե տեղյակ չէր, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում հարկատուների գրպանից և ընդ որում չի կատարում իր ծառայողական պարտականությունները... Հայաստանում նույնիսկ դպրոցականները գիտեն, որ վարակման և կորոնավիրուսից մահացության ցուցանիշների անկումը պայմանավորված է հենց վիրուսի պահվածքով, այլ ոչ թե կառավարության արդյունավետ պայքարով։ Կառավարությունն այդ պայքարը ձախողել է և հիմա տենդագին կառչում է կորոնավիրուսից՝ իր անհաջողությունները դրան վերագրելու համար։

Ամառն ավարտին է մոտենում, աշնանը կհաջորդի ձմեռը, իսկ ձախողումները՝ տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն, կրթություն ու առողջապահություն, այնքան ակնբախ են, որ խոսքը կարող է վերաբերել միայն անկուշտ ու անգործունակ հորդայից պետությունը փրկելու միջոցներին։ Խորհրդարանի սեպտեմբերի 14-ին մեկնարկող աշնանային նստաշրջանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը կփորձի պողոսների վզին փաթաթել Ստամբուլյան կոնվենցիան։ Եթե մինչև ցրտերն ընկնելը երեք ընդդիմադիր բևեռները՝ ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու եռյակը (ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություն) հանդես չգան իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզով, ապա երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները կարող են վերաճել ռեժիմի դեմ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի՝ ընդդեմ հակազգային արժեքների արմատավորման։

Ժամանակն է փրկել երկիրը, քանի դեռ կերամանի մոտ նիկոլ-սորոսական հորդայի ներկայության հետևանքները չեն հասցրել իրավիճակն անդարձելիության կետին։ Եվ պետք չէ պատրվակներ հորինել, թե իբր՝ Նիկոլն ու իր շրջապատը չեն հասկանում, որ իրենց գործողություններով ու անգործությամբ փլուզում են պետությունը։ Նիկոլն ամեն ինչ էլ հասկանում է, նա գիտակցաբար է համաձայնել խաղալ այն դերը, որ հատկացրել են իրեն հակասահմանադրական հեղաշրջման ճարտարապետները։ Թե ինչ դեր է դա, նշված է սույն հոդվածի վերնագրում։

Հ.Գ.- Ապոկալիպսիսը Նոր Կտակարանի գրքերից մեկն է, Հովհաննես առաքյալի Հայտնությունը, որը բովանդակում է Նեռի դեմ Քրիստոսի պայքարի նկարագրությունը: Գրքում հիշատակվում է «գազանի թիվը»՝ 666...

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։