Последние новости

«ԸՆՏԱՆԻՔԸ» ԵՎ ԲՌԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞

Հայոց բանակի օրը տեղի ունեցածը չի տեղավորվում ո՛չ տրամաբանության, ո՛չ բարոյականության նորմերի մեջ, չխոսենք արդեն իրավականի մասին։ Համարձակվենք ենթադրել, որ իշխանության գլխավոր նպատակներից էր՝ վարկաբեկել տոնը, որը ժողովրդի կողմից ամենից սիրվածներից մեկն է։ Այլապես դժվար է բացատրել այն հանգամանքը, որ բազմաթիվ շնորհավորանքներից և բանակի հանդեպ անսահման սիրո խոստովանություններից անմիջապես հետո սոցցանցերի հազարավոր օգտվողների և հեռուստադիտողների բառացիորեն աչքի առաջ կատարվող այդ անօրինությունը չցանկացան գոնե մեկ օրով հետաձգել։ Եվ հենց հունվարի 28-ին ցնցեցին ժողովրդին վատ բեմադրված ներկայացմամբ, ըստ էության՝ փորձելով փչացնել տոնը։

Արդեն շատ բան է ասվել թե՛ այն ցուցադրական բռնության մասին, որով ուղեկցվեցին ձերբակալման գործողությունները, թե՛ պաշտոնական պատճառների ծիծաղելիության (ապօրինի զենք և թմրանյութեր կրելն ու պահելը), չենք խոսում արդեն մի ինչ-որ «հասարակական պահանջի» մասին։ Թե ինչ պահանջ է դա և ում կողմից է ներկայացվել, բնականաբար, չբացատրեցին. ասենք, ինչպե՞ս բացատրել նման բանը։ Նույնքան էլ բնական է, որ բերման ենթարկվածներից ոչ մեկի մոտ չհայտնաբերեցին ո՛չ զենք, ո՛չ թմրանյութեր։ Կարող ենք վստահ լինել, որ և՛ իրավապահները, և՛ նրանք, ում հրամանով գործում էին, գերազանց գիտեին, որ ոչինչ էլ չեն գտնելու։ Կարևորը բուն գործողության ցուցադրական անցկացումն էր և որպես նախազգուշացում ի ցույց դնելը նրանց, ովքեր համարձակվում են մտածել և խոսել ոչ այնպես, ինչպես հաճո է իշխանությանը։ Բոլոր նրանց, ովքեր պարզապես մտածելու, վերլուծելու, եզրահանգումներ անելու «շքեղություն» են թույլ տալիս իրենց և ընդ որում չեն լռում։

Կարող ենք վստահ լինել նաև նրանում, որ չի հաջորդելու ոչ մի բացատրություն, և առավելևս՝ ներողություն չեն խնդրելու առանց պատճառի բերման ենթարկված մարդկանցից։ Եվ կասկած չկա, որ դա շարունակվելու է նաև այսուհետ, հասարակության մեջ ուժգնացնելով տիրող քաոսի, անօրինության զգացողությունը, որպես հետևանք այն բանի, որ երկրի ղեկավարությունը չի կարողանում իշխանությունը պահել այլ միջոցներով։ Մյուս կողմից, բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել, և այդ բումերանգը վաղ թե ուշ հարվածելու է նրանց, ովքեր դա նետել են։ Վերջիններս, որքան էլ որ տարօրինակ է, իրենց սպասվող այդ հարվածի պահը մոտեցնում են ձեռքի տակ եղած բոլոր մեթոդներով։

Զարմանալի և աննախադեպ է այն փաստը, որ իրավապաշտպան ոչ մի կազմակերպություն հարկ չհամարեց արձագանքել մարդու իրավունքների աղաղակող խախտումներին և, համոզված եղեք, ծպտուն չի հանի ավելի կոպիտ ու զանգվածային խախտումների պարագայում։ Պետք չէ արձագանք ակնկալել նաև միջազգային իրավապաշտպաններից՝ ի դեմս ինչպես ոչ կառավարական, այնպես էլ միջպետական կազմակերպությունների, ինչպեսև ՀՀ-ում գործող այն պետությունների դեսպանություններից, որոնք իրենց համարում են աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատվար։ Հակառակը, ԵՄ պատվիրակության ղեկավարն ամեն հարմար առիթով ընդգծում է իր լիակատար աջակցությունն ու օգնությունը «Հայաստանում անցկացվող իրավապահ և դատական համակարգերի բարեփոխումներին»։ Ճիշտ է, ԱՄՆ-ի դեսպանության խելքը բավականացնում է գոնե պարզապես լռելու համար, թեպետ, դժվար թե դա պատիվ է բերում նրան։

Մինչդեռ հունվարի 28-ի միջադեպերը դարձյալ հստակ լույս նետեցին իշխանությունների և նրանց թիկունքում կանգնածների գլխավոր նպատակի վրա։ Հաշվի առնելով նաև ավելի վաղ կատարված ամենը, կարելի է լիովին հիմնավորված հաստատել, որ որոշակի ուժեր արդեն չեն համբերում վերջապես ստանալ այն բաղձալի հավասարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչին այդքան համառորեն, բայց անարդյունք ձգտում էին Ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր անցած բոլոր տարիներին։ Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո զբաղեցրած առաջավոր դիրքերից նահանջի պայմաններում, նույնիսկ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում խնդիրների առկայության դեպքում մեր երկիրը դժվար էր համեմատել հարևան երկրի հետ, չենք խոսում արդեն զուգահեռների մասին։ Այժմ վճռական ջանքեր են գործադրվում զրոյացնելու այդ տարբերությունը, ընդ որում դա էլ ինքնանպատակ չէ. բազմիցս արդարացիորեն նշվել է, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացների գլխավոր թիրախը Արցախն է։

Ի՞նչն է առանձնակի բնորոշ Ադրբեջանի իշխանություններին։ Մեկ ընտանիքի միապատկան իշխանությունը և քաղաքական ակտիվությունը, կառավարման համակարգի ավտորիտար բնույթը և մարդու իրավունքների մշտական կոպտագույն խախտումներով ու քաղաքական բռնաճնշումներով արտահայտվող անհանդուրժողականությունն այլախոհության նկատմամբ։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները չտեսնված ակտիվություն են զարգացրել ինչպես պետության կառավարմանը մասնակցելու առումով (կինը և աներձագը), այնպես էլ սոցցանցերում՝ հասարակական տրամադրություններ ձևավորելու և կառավարելու նպատակով (դուստրը և աներձագը)։ Իրավական դաշտում «առաջին տիկին» կարգավիճակի և դրան համապատասխանող իրավունքների ու պարտականությունների գործնական բացակայությամբ հանդերձ, Փաշինյանի կինը, եթե հիմք ընդունենք ԶԼՄ-ների հաղորդագրությունները, գրասենյակ ունի կառավարության շենքում, պետբյուջեից ֆինանսավորվող աշխատակիցների հաստիք է հավաքել և բավական ակտիվ գործունեություն է վարում, որում բարեգործությունն ամենևին էլ առաջին տեղում չէ։ Հայաստանում սեփական «մեհրիբան» ունենալու ձգտումը չափազանց ակներև է ուրվագծվում, որպեսզի չնկատենք դա։

Փաշինյանի աներձագը, որին պատգամավորի աստիճան շնորհվեց քրոջ գահ բարձրանալուց անմիջապես հետո, նույնպես հնազանդ կատարում է իրեն հատկացված դերը, ժամանակ առ ժամանակ սոցցանցերում հանդես գալով հայտարարություններով ու ստատուսներով, որոնք կոչված են հնչեցնել այն, ինչը տարբեր պատճառներով չի կարող անել ինքը՝ կառավարության ղեկավարը։

Վերջապես, վարչապետի ավագ դուստրը մշտապես և համառորեն ուշադրություն է հրավիրում իր վրա կա՛մ իր տարիքին ու կարգավիճակին անհարիր գրառումներ անելով սոցցանցերում, փորձելով երևալ հասարակական կարևորություն ունեցող անձնավորություն, կա՛մ հայտնվելով սկանդալների կենտրոնում, ինչպես, օրինակ, հարկատուների փողերի հաշվին գնված թանկարժեք ավտոմեքենայի պարագայում։ Լեյլա Ալիևան, դատելով ամենից, հրապուրիչ փարոս է Մարիամ Փաշինյանի համար, թեպետ, դժվար թե արժանի է ընդօրինակման, եթե նկատի առնենք Ալիևների ավագ դստեր բացարձակ անհամարժեքությունը, որից, հուսանք, Մարիամն այնուամենայնիվ դեռ հեռու է։

Համադրելով այս ամենը, ակամայից հանգում ես այն եզրակացության, որ Հայաստանում ուժգին տեմպերով ընթանում է «Ընտանիքի», եթե կարելի է այդպես ասել՝ «ինստիտուտի» ձևավորման գործընթաց, ինչը երբեք չի եղել մեր իրականության մեջ և որի բուն հասկացությունը խորթ է հայկական հոգեկերտվածքին։ Հենց այդ պատճառով էլ գործընթացը բացահայտ ձախողում է կրում, ինչի ապացույցն է այսօրվա դրությամբ Փաշինյանի ինչպես կնոջ, այնպես էլ դստեր ակտիվության տեսանելի նվազումը՝ դեռևս մեկ-երկու ամիս առաջ հասարակական-քաղաքական դաշտում նրանց ներկայության ծայրահեղ դոզայի խորապատկերին։ Կարելի է բավական վստահորեն արձանագրել, որ հենց այդ, ինչպեսև այլ կարևոր պատճառներով Ադրբեջանից տվյալ «ինստիտուտի» փոխադրումը հայոց հող պարզապես անհնար է և նման փորձը դատապարտված է ձախողման, անկախ կոնկրետ ընտանիքից։

Ի՞նչ է տեղի ունենում իրավական եվ քաղաքական դաշտում։ Այսօր մեզ բազմիցս ցուցադրված կադրերը՝ դիմակավոր իրավապահներով, մարդկանց գրեթե առևանգմամբ, թևեր ոլորելով, ասֆալտին փռելով ու հանգամանորեն մտածված այլ մանրամասներով, միանգամայն համեմատելի են ադրբեջանական իրավապահների համանման գործողությունների հետ, օրինակ, ընդդիմության միտինգներում։ Բռնաճնշումներն ընդդեմ այլախոհների, որոնք այնքան բնորոշ են Բաքվի իշխանություններին, աստիճանաբար սովորական են դառնում նաև Հայաստանում, գործընթացն ահագնանում է, աստիճանաբար ձեռք բերելով ավտորիտար ռեժիմին բնորոշ բոլոր հատկանիշները։ Հայաստանում մենք արդեն ականատես ենք ավտորիտար երկրներին և, մասնավորապես, Ադրբեջանին բնորոշ այն հասարակական կառույցների կաթվածահարությանը, որոնք կոչված են և պարտավոր են արձագանքել ու դիմադրել իշխանությունների բռնաճնշիչ գործողություններին։

Տեղի ունեցող ամենը երկրում ստեղծում է իսկական քաոս, որն ուղղված է հասարակության մեջ վախի մթնոլորտի ձևավորմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Քաոս, որը կարող է կտրուկ թուլացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը և ամենավտանգավոր զարգացումների հանգեցնել առաջին հերթին Արցախյան կարգավորման հարցում։ Եվ այդժամ բոլորովին էլ պարտադիր չէ երկրի ղեկավարության կողմից տարածքների ուղղակի հանձնումը. ժամանակակից տեխնոլոգիաներն իրենց զինանոցում բազմաթիվ միջոցներ ունեն՝ անուղղակի, ոչ միանշանակ և ոչ հրապարակային լուծումների ճանապարհով ցանկալիին հասնելու համար։

Տարբերությունը, այն էլ՝ չափազանց էական և լուրջ, ամփոփված է միայն մեկ բանում. հայ հասարակությունը երբեք չի հաշտվի նման անօրինության հետ։ Հայ հասարակությունը թույլ չի տա իրեն ենթարկել նման փորձերի, որոնք ընդ որում հետապնդում են մեր երկրի ազգային անվտանգությանը և հայկական պետականությանը ամենաուժգին, հնարավոր է՝ մահացու հարված հասցնելու ռազմավարական նպատակ։ Թե արդյոք հաշվի են առել դա վտանգավոր «գիտափորձի» հեղինակները, հավանաբար պարզ դառնա ամենամոտ ժամանակներս։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЧТО ПРОИСХОДИТ В АРЦАХЕ И КТО ПЫТАЕТСЯ СЛОВИТЬ РЫБКУ В МУТНОЙ ВОДЕ?
      2020-04-06 19:30
      445

      6 апреля пресс-служба Министерства обороны Арцаха сообщила, что накануне на оборонительном участке одной из воинских частей Армии обороны в результате выстрела со стороны противника огнестрельное ранение получил 20-летний военнослужащий АО Араик Шахпазян. Он был госпитализирован, затем перевезен в Ереван.

    • ГОСПОДИН ТОРОСЯН, ПОЧЕМУ В ГРУЗИИ ВЫЯВЛЕНО В 5-6 РАЗ МЕНЬШЕ ЗАРАЖЕННЫХ, ЧЕМ В АРМЕНИИ?
      2020-04-01 15:40
      1805

      Пошла третья неделя с того дня, как введен режим чрезвычайного положения. Меры ужесточаются правительством чуть ли не ежедневно, но особого эффекта от этого пока не ощущается, наоборот, число зараженных увеличивается с большой скоростью, и Армения давно и прочно удерживает по этому критерию печальное лидерство в регионе Южного Кавказа. Если даже считать, что в Азербайджане скрывают истинное положение, ситуация в нашей стране от этого, естественно, лучше не становится, уже не говоря о том, что любое сравнение в создавшихся условиях просто неуместно.

    • АННА И НИКОЛ В РЕЖИМЕ ЧП: НОЧНЫЕ КОШМАРЫ И БУКЛЕТЫ ИЗ РУК В РУКИ
      2020-03-24 15:09
      2189

      22-го, а вернее, уже 23 марта, ибо было далеко за полночь, легла спать с непривычно легким для последних недель сердцем: премьер-министр в лайв не вышел, о новых случаях заражения коронавирусом никто не сообщил. В голове мелькнула сколь обнадеживающая, столь и осознанно нереальная мысль: неужто наметился перелом в нашей, отдельно взятой стране? Ведь статистика двух недель, последовавших за прибытием в Армению того самого злополучного самолета из Милана с той самой тетей из Эчмиадзина и дядей-итальянцем, давала основания только для неутешительных прогнозов. Но не тут-то было.

    • В ЧЕМ РАЗНИЦА МЕЖДУ "ТЕТЕЙ ИЗ ЭЧМИАДЗИНА" И МИНИСТРОМ ЗДРАВООХРАНЕНИЯ?
      2020-03-19 12:56
      1612

      Сообщение Министерства здравоохранения Армении от 18 марта, 22.10: "Выявлено еще 8 подтвержденных случаев коронавируса. Таким образом, общее число зараженных достигло 110. Состояние всех больных удовлетворительное. Один пациент выздоровел. Согласно эпидемиологическому анализу данных, 94 случая связаны с первыми двумя случаями".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ