ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
Այրված հողի մարտավարություն
«Սմերչով» ու «Գրադով» հարվածները Շուշիին, որոնք հաջորդեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ժնևում կնքված համաձայնություններին, վերջնականապես համոզեցին միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ցուցադրաբար խախտում է համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԴԱ ԱՐՎՈՒՄ Է ՈՉ ԱՅԼ ԿԵՐՊ, ՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ։ Համաձայնագրերը խախտվում են 5 րոպե անց, 45 րոպե անց, հաջորդ օրը, ինչպես դա եղավ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Նախարարները պայմանավորվել էին չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները։ Դա հոկտեմբերի 30-ին էր, իսկ 31-ի առավոտյան Ադրբեջանն արդեն ռմբակոծում էր Շուշիի խաղաղ բնակչությանը։ Ցուցադրական անպատասխանատվության այս գործելաոճն արդեն ոչ մեկին չի զարմացնում։ Էրդողանը Ալիևի միջոցով հասկացնել է տալիս, թե համանախագահների ձևաչափն արդյունավետ չի լինի, մինչև որ Թուրքիան չմիանա դրան։
Թուրքիայի պարագլուխը միջազգային հանրության հետ խոսում է ուժի դիրքերից, նրա պայմանը Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակն է, իսկ դա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն շարունակելու է խախտել համանախագահների հովանու ներքո ձեռք բերվող բոլոր պայմանավորվածությունները, քանի դեռ որպես համանախագահ չի ներգրավվել Թուրքիան։ Էրդողանը պարբերաբար ցույց է տալիս, որ առանց իր համաձայնության ոչ մի պայմանավորվածություն չի պահպանվի, և պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իր պահանջները։ Բաքուն ու Անկարան զբաղվում են համանախագահների ինստիտուտի հրապարակային վարկաբեկմամբ։ Նրանք նույնիսկ չեն փորձում թաքցնել, որ անում են դա միտումնավոր ու ցուցադրաբար, այլ կերպ ասած՝ միջազգային հանրության հետ խոսում են ուժի ու շանտաժի լեզվով։
Իսկ քաղաքակիրթ հանրությունը լոկ դատողություններ է անում այն մասին, որ նման պահվածքի համար չէր խանգարի հեռացնել Թուրքիային Մինսկի խմբից, բայց ամեն ինչ, հավատացեք, այդպես էլ կմնա բառերի մակարդակում։ Թուրքիային ՆԱՏՕ-ից չվտարեցին անգամ ռուսական C-400 կայանքներ գնելու համար…
Արցախի Հանրապետության դեմ պատերազմն իրականացվում է մարդասիրական բոլոր նորմերի ու կանոնների խախտումով։ Ադրբեջանը կիրառում է արգելված զինատեսակներ, ընդ որում գերհզոր հրետանիով ռմբակոծվում են նույնիսկ այն գյուղերը, որտեղից մարդիկ արդեն հեռացել են։ Հակառակորդի բանակն իրականացնում է այրված հողի մարտավարությունը, որպեսզի չմնա նույնիսկ մի խորդանոց, ուր կարող են վերադառնալ մարդիկ, ֆոսֆորային արկերից հեկտարներով այրվում են անտառները…
Հայերը պատերազմ են մղում 3 ուղղություններով
Ուժի լեզուն այն լեզուն է, որն առավել հասկանալի է Էրդողանին, բայց նրա հետ դեռևս ոչ ոք չի ցանկանում խոսել այդ լեզվով։
ՆԱՏՕ-ի դաշինքը Թուրքիային չզրկեց անդամակցությունից նույնիսկ այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտն ու Պենտագոնը հաստատեցին տեղեկությունները սիրիական Իդլիբում ահաբեկիչ վարձկանների հավաքագրմանն այդ երկրի առնչության մասին: Հանրահայտ փաստ է, որ Իդլիբից ահաբեկիչներին տեղափոխում են նախ Թուրքիա, իսկ հետո՝ Ադրբեջան։
Բունդեսթագի ամբիոնից խոսվում է այն մասին, որ Էրդողանը փորձում է քաղաքակիրթ հանրության համբերությունը, Եվրոպան դատապարտեց Մակրոնի հասցեին ուղղված վիրավորանքները, սակայն Ֆրանսիայի դեսպանն արդեն վերադարձել է Անկարա, իսկ հայերը շարունակում են պատերազմել 3 ուղղություններով. Ադրբեջանի, Թուրքիայի և համաշխարհային ահաբեկչության դեմ։ Պատերազմի երկրորդ ամիսն է, բայց ոչինչ չի փոխվում։ Արտաքին արձագանքը սահմանափակվում է արդար զայրույթի պոռթկումներով։ XXI դարում ոչ մի պետություն չէր դիմանա նման հարձակման, սա պատերազմ է առանց կանոնների, ոչնչացման համար սանձազերծած պատերազմ, և տպավորություն է ստեղծվում, որ աշխարհն ի զորու չէ կանգնեցնել այն։
Ոմանք ասում են, որ Թրամփը կարող էր տեղը դնել Էրդողանին մեկ հեռախոսազանգով, մյուսները պնդում են, որ ներկա իրավիճակում Էրդողանը նրան չէր լսի։ Այժմ 1993 թվականը չէ, երբ Թուրքիան ռազմական ներխուժում էր նախապատրաստում անկախ Հայաստանի տարածք, և կասեցվեց Կրեմլի շշպռանքով։ Այսօր նույնիսկ Սիրիայում ահաբեկիչների ճամբարներին ռուսական օդուժի հասցրած հարվածներն ակնհայտորեն չծառայեցին որպես զսպող գործոն։ Վերջերս հայկական լսարանի հետ շատ դիպուկ դիտարկմամբ կիսվեց Կովկասի և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «1994 թվականից ի վեր ոչ ոք չէր համարձակվել պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Միայն մեկ անգամ տեղի ունեցավ նման բան, այն էլ 3 օրով։ Ոչ ոք, ոչ մի նախագահ թույլ չէր տա այդպես խոսել իր հետ, Իսկ Նիկոլը թույլ տվեց»։
Ռազմագիտությունը պնդում է, որ մարդիկ միշտ պատրաստվում են այն պատերազմին, որն արդեն ավարտվել է։ Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը պատրաստ էին 90-ականների ազատամարտին և 2016-ի Ապրիլյան պատերազմին: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ հայկական պետություններն ապրում են նոր ագրեսիայի պայմաններում ու կռվում գործնականում երկու պետությունների և համաշխարհային ահաբեկչության դեմ, ընդ որում հայկական դիվանագիտությունը, չգիտես ինչու, երկար ժամանակ ողջ ձայնով չէր դիմում աշխարհին՝ աջակցության խնդրանքով: Փաշինյանը Մոսկվային դիմեց պատերազմի միայն 34-րդ օրը, այն էլ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումից հետո։
Ինչի՞ն էր նա սպասում այդքան ժամանակ։ Որ Եվրոպայի երկրները գիտակցականություն կցուցաբերեն և այստեղ կուղարկեն իրենց զորքերը, թե՞ որ բրիտանական նավերը XXI դարում կկարողանան բարձրանալ հայկական լեռները: Ճիշտ է, կարծիք կա, որ Փաշինյանը պաշտոնապես դիմել է Պուտինին, երբ հարցն արդեն լուծված էր մեծ քաղաքականության կուլիսներում, բայց դա վիճելի պնդում է, քանի որ այդ դեպքում վարչապետին չէին պատասխանի արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով…
Հայաստանում «սորոսաճտեր» չկա՞ն
Կասետային ու ֆոսֆորային արկեր, բարբարոսական վերաբերմունք ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ, Հայաստանի տարածքի ռմբակոծում, Ալիևի ծաղրալից հայտարարություններ՝ այն մասին, որ ինքը խախտեց ստատուս քվոն, և «պողոսների» ուշացած գիտակցում, որ իրենց սիրելի Նիկոլը հեղինակություն չի վայելում քաղաքակիրթ հանրության շրջանում։
Ադրբեջանա-թուրքական ագրեսիայից մեկ ամիս անց Նիկոլի ամենաջերմեռանդ երկրպագուները հանկարծ ուշքի եկան ու սկսեցին խոսել այն մասին, որ եթե Երևանում իշխանության ղեկին լինեին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, ապա Ալիևն ու Էրդողանը այդքան լկտի չէին պահի իրենց. Նիկոլի հետ, ինչպես պարզվեց, ոչ ոք հաշվի չի նստում... Հիրավի, մեր ժողովուրդը հարուստ է «հետին խելքով»։
Փորձագետ Տարասովն այդ առնչությամբ հիշեցրեց. «2016-ի ապրիլին Պուտինը հանդես եկավ որպես միջնորդ, որից հետո հայերն ասացին, թե «Պուտինը կանգնեցրեց մեր գրոհն ու թույլ չտվեց շահել պատերազմը»... Ոչ ոք մեզ շնորհակալություն չհայտնեց, պատերազմին հաջորդեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որոնք Փաշինյանն ու Ալիևը միասին թաղեցին»: Ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող քաղաքական շոուների ընթացքում, որտեղ, ի թիվս ամենի, քննարկվում են նաև Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, հաճախ բնորոշումներ են հնչում, որ Հայաստանում իշխանության են եկել «սորոսաճտերը», այսինքն պարոն Ջորջ Սորոսի հետևորդները, որը, հիշեցնեմ, վերջերս հայտարարեց, թե Եվրոպան պարտավոր է աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։ Օրերս ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե Հայաստանում չկան «սորոսականներ»։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ Սորոսի ելույթից հետո՝ ի աջակցություն Թուրքիայի, Հայաստանում չարգելվեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» անվանումով կազմակերպությունը»։
Եվ էլի մեկ մեջբերում ռուսաստանցի նույն փորձագետի ելույթից. «Իմ կարծիքով, Հայաստանում իշխանության եկավ մի թիմ, որը որոշակի մթնոլորտ ձևավորեց... Սերժի հետ աշխատում էին, նա իրեն գրագետ էր պահում, և նրա նկատմամբ բացասական վերաբերմունք չկար։ Իսկ այժմ մերթ փակում են ռուսաստանյան հեռուստաալիքները, մերթ էլի ինչ-որ բան… ԱԱԾ ղեկավարն ասում է, թե պետք է աշխատանքից հեռացնել նրանց, ովքեր կրթություն են ստացել Մոսկվայում. ինչպե՞ս պետք է վերաբերվեն ռուսները այդ ամենից հետո...»։ Խոսքը, հիշեցնեմ, ԱԱԾ-ի այժմ արդեն նախկին ղեկավարի մասին է. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սկսվելուց հետո այդ պաշտոնում այլ մարդ է նշանակվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-26 20:02
Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը:
-
2021-11-08 20:40
Ահա և մեկ տարի անցավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանության է եկել պոպուլիստ-դիլետանտների թիմը, Ադրբեջանը, թուրքական զինված ուժերի և սիրիական թուրքամետ կազմավորումների վարձկան-ահաբեկիչների ջոկատների անմիջական աջակցությամբ, ռևանշ վերցրեց 90-ականների սկզբի Արցախյան պատերազմում կրած պարտության համար։ Այսօր Բաքվի վերահսկողության տակ են ոչ միայն տխրահռչակ յոթ շրջանները, այլև Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կազմում ընդգրկված են եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին։ Հայաստանն ու Արցախը տվեցին առնվազն հինգ հազար զոհ (իշխանությունն այդպես էլ չներկայացրեց վերջնական անվանական ցուցակը), տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուրավորները համարվում են անհետ կորած։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գերիներ մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում։
-
2021-09-27 21:48
Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկսվելու օրից: Նիկոլ Փաշինյանի մեղքն անվիճելի է։ Առաջին հերթին՝ այն, որ նա իրավիճակը հասցրեց պատերազմի։ Դա դրսևորվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ընթացքում անհամարժեք քայլերով, որոնք հանգեցրին հայկական կողմի դիրքերի սասանմանն ու դաշնակիցների հետ կապերի թուլացմանը։ Երկրորդ. ո՛չ հայկական պետությունը, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ էլ հայկական բանակը պատրաստ չէին պատերազմի։ Բոլորը զբաղված էին քաղաքական շոուներով, որոնք գրեթե ամեն օր ցուցադրում էր իշխող թիմը։ Հասարակական ընկալումներում երկրորդ պլան էին մղվել բանակում վարչապետի ձեռնարկած կադրային զտումները, 2016-ի ռազմական գործողություններից հետո ընդունված սպառազինության ծրագրի փոփոխությունը։
-
2021-09-27 20:16
Կապիտուլյանտի խղճին ծանրացած են հազարավոր կյանքեր 2020 թ. հոկտեմբերի 10-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված Արման Արզումանյանը 8 երեխաների հայր էր, որոնցից 5-ը՝ անչափահաս: Արզումանյանը որպես կամավոր մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, ապա 2016-ի Քառօրյա պատերազմին: 44-օրյա պատերազմին էլ կամավոր գնաց: