СОР29-Ը ՍԿՍՎԵՑ ԵՎ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐՅԱՆ ՇՈՒՐՋ ՍԱԿԱՐԿՈՒՄՈՎ. ԻՆՉՈ՞Ւ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՉՄԵԿՆԵՑ ԲԱՔՈՒ
Նոյեմբերի 22-ին Բաքվում ավարտվում է ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, որն, անկասկած, պատմության մեջ կմտնի որպես ամենասկանդալայինը տվյալ միջոցառման անցկացման ողջ ժամանակաշրջանում՝ 1995 թվականից ի վեր: Չենք խոսում արդեն խորհրդաժողովն իբրև «խաղաղության СОР» «բրենդավորելու» Բաքվի ռեժիմի փորձերի լիակատար ձախողման մասին։ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չմասնակցեցին դրան, թեև բազմաթիվ փորձագետներ կանխատեսում էին, թե դա տեղի կունենա Ադրբեջանի կողմից գոնե մի քանի հայ գերիների և պատանդների վերադարձի դիմաց։ Ըստ էության, փաշինյանական կառավարության ներկայացուցիչներն իրենք էլ չէին թաքցնում մեծագույն հույսերն առ այն, որ մինչև համաժողովի մեկնարկը կստորագրվի «խաղաղության պայմանագիրը» և կվերադարձվի գերիների մի մասը։