Последние новости

Քաղաքականություն

ՄՈԼՈՐՅԱԼ ՈՐԴՈՒ ՎՏԱՐՈՒՄԸ

2024-12-06 08:38
1044

Հոկու Հովիկը պատժված է, Քշված հեռու անկյուն, Փոխարենը՝ մեջքին չի փչում։ Ինչի՞ համար է պատժվել Հովիկ Աղազարյանը։ Պարզվում է՝ բնավ ոչ Քյարամյանի հետ լեզվակռվի համար (դա մանրուք է)։ Ոչ էլ որդու վարույթին միջամտելու փորձի մեջ մեղադրանքների (մանրուք է): Եվ ոչ էլ մանր եղջերավոր անասունների «տարանցման» գործով կաշառք կորզելու փորձում մեղադրանքի (մանրուք է): Վերջինը, ըստ երևույթին, պետք էր պատգամավորից հեռախոսն առգրավելու և ինչ-որ բան պարզելու համար։ Իսկ նա, միամիտը, տրվեց այդ հնարքին:

  • Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    2024-12-06 08:35
    575

    Ազգ-բանակ բանաձևն ազգ-նահատակի տրամաբանական շարունակություն համարելը նշանակում է լինել անհայրենիք, անպատասխանատու, անբարոյական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը։

  • ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԼՆԵՆ ԱՌԱՋՆԱԲԵՄ

    2024-12-06 08:33
    476

    Հայաստանի իրական ընդդիմության ամենամեծ սխալն այն է, որ նա չգիտես ինչու զգուշանում է խունտայի դեմ պայքարի սայր հրապարակավ մղել պետական նախկին առաջնորդներին՝ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ նրանք նույնպես խուսափում են անձամբ գլխավորել հականիկոլական շարժումը, ըստ երևույթին՝ համարելով, թե ժողովուրդն իրենց հետևից չի գնա, թե իրենք կխրտնեցնեն մարդկանց, կստիպեն հիշել իրենց «նախկին մեղքերը» և այդպիսով պայքարի արդեն նոր փուլի մեկնարկին կփչացնեն ամբողջ գործը։ Եվ ի՞նչ։ Առանց նրանց ինչ-որ բան ստացվե՞ց այս պայքարում։ Դա զանգվածայնություն ձեռք բերե՞ց: Մարդիկ հեղեղել են փողոցներն ու Նիկոլին սեղմել իր աշխատասենյակի պատի՞ն։

  • ԱՄՆ ԵՎ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՉԳԻՏԵ՞Ն, ԹԵ ՈՐՏԵՂ Է ԳՅՈՒՄՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-05 11:50
    679

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • Վիկտոր ԲԱՐԱՆԵՑ․ ԱՅՍ ԱՂՄՈՒԿԻ ՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԽԱՂՆ Է ԽԱՂՈՒՄ

    2024-12-05 10:44
    564

    Ռուս ռազմական դիտորդ Վիկտոր Բարանեցը Alpha News-ին մեկնաբանել է Սիրիայում իրավիճակի սրումը և այդ գործընթացում Թուրքիայի և ԱՄՆ-ի դերը:

  • ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԵՏ, FLY ARNA, ԱՆԻՖ, 20 000-ԴՈԼԱՐԱՆՈՑ ՏՈՄՍԵՐ... ԱՎԻՆՅԱՆ, ԹԵ՞ ԱՎԻՐՅԱՆ

    2024-12-05 08:44
    484

    Երևանում ավտոբուսների վարորդների երեկվա գործադուլը նշանավորվեց, բացի ամենայնից, նաև քաղաքապետարանի ղեկավարության կողմից նրանց հասցեագրված բացահայտ սպառնալիքներով։ «Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում: Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»,- ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի այս գնահատականի հետ դժվար է չհամաձայնել։

  • ՓԱԽՉՈՂՆԵՐԸ

    2024-12-04 09:26
    666

    Ոմանք զարմանում են, որ Հալեպում Հայաստանի հյուպատոսը, տեղեկանալով թուրքամետ կազմավորումների մոտալուտ հարձակման մասին, փախել է քաղաքից՝ չբարեհաճելով նույնիսկ տեղյակ պահել տեղի հայ համայնքին։ Այն համայնքին, որի շահերի համար էլ ինքը «հյուպատոսում» էր Հալեպում՝ ստանալով բավական մեծ աշխատավարձ։

  • ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԻՔԸ՝ ՈՐՊԵՍ «ԲԱՐԵՓՈԽՄԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔ

    2024-12-04 09:18
    553

    ՆԳ նախարարը պաշտոնանկ արվեց առանց բացատրության, մինչդեռ որպես ոստիկանապետ և ՆԳ նախարար նրա «վաստակը» օբյեկտիվ գնահատական է պահանջում: 2019թ. աշնանը Վահե Ղազարյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու գլխավոր փաստարկը երկարամյա ընկերությունն էր Փաշինյանի հետ և դպրոցի զուգահեռ դասարաններում սովորելու փաստը: Ղազարյանի ղեկավարությամբ ոստիկանությունն անկախության տարիների ընթացքում առաջին անգամ աննախադեպ դաժանություն դրսևորեց բողոքի խաղաղ ակցիաների ճնշման գործում: Սադիզմին սահմանակից գործողություններ իրականացվեցին «Դիմադրություն» շարժման ակտիվիստների նկատմամբ։

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՂՐՈԻՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԱՅ ԱՅԴՊԵՍ Է ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ԸՆԿԱԼՈՒՄ

    2024-12-03 18:25
    582

    «Մի քանի ժամ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Աշխարհը, ցավոք սրտի, մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

  • ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ

    2024-12-02 12:38
    632

    Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։