ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ասուլիսը Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում։
СК ВОЗБУДИЛ ДЕЛО В ОТНОШЕНИИ ЧЕТЫРЕХ ЧЕЛОВЕК В СВЯЗИ С ИНЦИДЕНТОМ В ШКОЛЕ СЕЛА МХЧЯН
ПЕРЕГОВОРЫ РОССИИ И УКРАИНЫ СТАРТУЮТ 16 МАЯ
СУД ОТКЛОНИЛ ПРИМЕНЕНИЕ АДМИНИСТРАТИВНОГО НАДЗОРА В ОТНОШЕНИИ ЖУРНАЛИСТКИ ПО ДЕЛУ О ВИЗИТЕ ПАШИНЯНА В СЮНИК
КАТАР ЗАКУПИТ У США ВООРУЖЕНИЯ НА $42 МЛРД
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ասուլիսը Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում։
Վերջին շրջանում հայ–ամերիկյան հարաբերությունների ակտիվացումն ու Հայաստան ԱՄՆ պաշտոնյաների ակտիվ այցերի հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է, քանի որ ՀՀ–ն համարվում է Հարավային Կովկասում ՌԴ հիմնասյունը։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Ասել, որ ի դեմս Վաղարշակ Հարությունյանի՝ Հայաստանն ունի իր անկախության պատմության մեջ վատթարագույն դեսպանը Ռուսաստանում, նշանակում է՝ ոչինչ չասել։ Կարելի է այլ կերպ էլ ձևակերպել. Հայաստանը գործնականում դեսպան չունի Ռուսաստանում, քանզի այդ դիվանագետ կոչեցյալի ներկայությունը հավասարազոր է նույնիսկ ոչ թե զրոյի, այլ մինուսի: Որովհետև նա և իր «գործունեությունը» առավել քան հստակ խորհրդանշում են երկկողմ հարաբերությունների կայուն վատթարացումը, ինչը այս տեմպերով շատ շուտով կարող է անցնել անդարձելիության կետը:
ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, ինչը կարող է միայն հանրաքվեով տեղի ունենալ։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Փաշինյանի սյունիքյան այցը, որին հետևելու են այցեր նաև այլ մարզեր, նպատակ ուներ հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:
Ինչպեսև ենթադրվում էր, բռնաճնշումներ ծավալվեցին։ Իսկ ուրիշ ի՞նչ անի Փաշինյանը։ Պետք է, չէ՞, ինչ-որ կերպ արդարացնի ուժայինների գործողությունները հունիսի 12-ին, երբ ցուցարարների վրա սկսեցին լուսաձայնային նռնակներ նետել։ Նետել տասնյակներով, ինչի արդյունքում շատերը վնասվածքներ ստացան, ոմանք էլ՝ խեղվածքներ: Լուսաձայնային գրոհն ուղեկցվում էր ծեծով, ձերբակալություններով, հետագա նվաստացումներով՝ արդեն ոստիկանական բաժանմունքներում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Ազգային ժողովում ընդդիմադիր խմբացկությունների պահանջով արտահերթ նիստ է հրավիրված:
Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան ուղերձով հիշեցրել է, որ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին նախատեսված է հանրահավաք Բաղրամյան պողոտայում:
Գուցե գիտակցաբար, ձգտելով կրկին իր վրա կենտրոնացնել հասարակական ուշադրությունը, իսկ գուցեև կորցնելով ինքնատիրապետումը հիստերիայի պոռթկման մեջ, Փաշինյանը երկու օրում այնպիսի անկեղծացումներ հրամցրեց, ինչպիսիք դժվար թե իրեն թույլ տար մեկ-երկու ամիս առաջ։ Նրա հայտարարությունները, մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ, այն աստիճան անհամարժեք ու ստահոդ էին, որ լռությունը խախտեց նույնիսկ ԼՂՀ բավական զուսպ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա հակիրճ, բայց բավականին հստակ պատասխանեց զրպարտանքին և խոստացավ շուտով ավելի մանրամասն անդրադառնալ ԱԺ ամբիոնից հնչած երեսպաշտության և ցինիզմի աստիճանով աննախադեպ հայտարարություններին:
Չարժե հուսալ, թե Փաշինյանը կանգ կառնի փոքր արյան վրա։ Նրա կարման դեռ չի կշտացել, այն ընդհանրապես անկուշտ է. դրա ապացույցները քիչ չեն, սկսած 2008-ի մարտի 1-ից։ Այլապես վաղուց հրաժարական տված կլիներ։