Последние новости

Հասարակություն

27 ՕՐ` ԱՌԱՆՑ ՏԱՆԻՔԻ. ՆԳՆ-Ն ԵՎ ՔԿ-Ն ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ ԵՆ ԳՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏԱՆ ՀՐԴԵՀՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-06-02 09:20
640

Երևանի Կոնդ թաղամասի բնակիչ Արտակ Սարգսյանի հարևանի տանը մայիսի 6-ին հրդեհ է բռնկվել։ Կրակը հասել է նաև Արտակի տանը, այրվել են տանիքը, էլեկտրալարերը։ Դեպքի վայր ժամանած հրշեջներն Արտակին հորդորել են ոչնչի ձեռք չտալ, սպասել հետաքննության արդյունքներին, որպեսզի պարզեն հրդեհի պատճառը։ Հրդեհից անցել է մոտ 27 օր, դեպքի վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նա դիմել է Ներքին գործերի նախարարություն, Քննչական կոմիտե, բայց՝ ոչ մի արձագանք։