Последние новости

Հասարակություն

«Փաստ». ՊՎԾ-Ի ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ «ԲՌԻ ՄԵՋ ՊԱՀԵԼ» ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

2022-12-10 12:36
521

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ են իրականացվում, այդ թվում՝ ՊՎԾ կողմից: Պետական գերատեսչություններում ստուգումներն, իհարկե, նորություն չեն: Սակայն, իշխանական մեր աղբյուրի պնդմամբ, ներկայիս ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն, այսպես ասած, «բռի մեջ պահել» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և նրան ամբողջովին կախել Նիկոլ Փաշինյանի «կրյուչոկից», իսկ հետագայում որևէ հարմար պահի ազատել նախարարի պաշտոնից: