Последние новости

Հասարակություն

Մելանյա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ․ ԱՅՍՕՐ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԱՆՈՂ, ԻՐԵՆՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԿԱՍՆ ԵՄ ԶԳՈՒՄ

2022-12-07 11:10
445

Հայաստանում այսօր նշվում է «Փաստաբանի օրը» և փաստաբանության ձևավորման 104-ամյակը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն իր շնորհավորական ուղերձում արձանագրել է՝ «փաստաբանական համայնքը հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապնդվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը»։

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է

    2022-12-06 18:36
    499

    Ծայրահեղ աղքատության մակարդակը 0,7 տոկոսից հասել է 1,5 տոկոսի, և դա տագնապալի է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏԻ 1 ԴՐԱՄՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱՆ

    2022-12-06 15:05
    748

    Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան։ Մինչ այս ամսաթիվը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները կարող են պատվիրել թվային քարտը Արդշինբանկ մոբայլ հավելվածից ընդամենը 1 ՀՀ դրամով:

  • «Հրապարակ»․ «5-ՐԴ ԱԼԻՔԸ» ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԵՄ

    2022-12-06 12:37
    406

    «Հրապարակ» թերթը գրում է. «Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին և մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։

  • «Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ 5 ՆՈՐ ԱՄԵՆԱԳՆԱՑ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

    2022-12-06 12:33
    471

    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, և տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։

  • «Հրապարակ»․ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՔԵՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐ «ՆՍՏԵՑ»

    2022-12-06 11:40
    300

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլև դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։

  • ՀԱՆՈՒՆ «ՓԱՌՔԻ ԱԿՆԹԱՐԹԻ»

    2022-12-06 08:37
    451

    Քաղաքի տոնական ձևավորման վերաբերյալ բողոքներն ու քննադատությունն այս տարի սովորականից ավելի շատ էին, բայց անհնար կլինի առանց լուսավորության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ մեկնաբանելով քաղաքի կենտրոնում շենքերի փչացման հետ կապված սկանդալային պատմությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Իր գրառման մեջ քաղաքապետն այնուամենայնիվ ընդունում է, որ քաղաքի տոնական լուսավորության աշխատանքները կազմակերպելիս եղել են մի շարք թերություններ, սակայն վստահեցնում է, թե իշխանությունները կվերացնեն դրանց հետևանքները: Ընդ որում չպետք է մոռանալ, հավելել Է Սարգսյանը, որ Հայաստանն այս տարի պատիվ ունի հյուրընկալել մանկական Եվրատեսիլը և տասնյակ պատվիրակությունների, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հյուրերին ցույց տալ երկրի մայրաքաղաքն իր ողջ շուքով: Նրա խոսքերով, հումորներից ու քննադատությունից խուսափել չէր լինի, եթե քաղաքն ընդհանրապես զարդարված չլիներ. այդ դեպքում կասեին, թե քաղաքապետարանը ի վիճակի չէ պատվով ներկայացնել քաղաքը հարյուրավոր հյուրերին։

  • «Փաստ»․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՍՈՍԿ ՏԱՐԱ՞ԾՔ

    2022-12-03 11:09
    459

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն իրենց քայլերով ամեն օր ապացուցում են, որ իսկապես լիովին ձեռք են քաշել Արցախից: Դա արտահայտվում է նույնիսկ ՀՀ պետբյուջեում: Ի մասնավորի, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին:

  • «Ժողովուրդ»․ ԱՎԻՆՅԱՆՆ «ԱՌՈՒՆ ՉՌԱԾ, ՀՈՊ Է ԱՍՈՒՄ». ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ Է

    2022-12-03 11:00
    445

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար:

  • ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

    2022-12-03 08:19
    705

    Ընթացիկ տարվա սկզբին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է մոտ 27%, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Պետք է սպասենք պաշտոնական թվերին, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու տարեվերջին»,- ասել է նա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում նախարարը հույս է հայտնել, թե իշխանությունների կատարած աշխատանքը արդյունավետ կլինի, և աղքատությունը, չնայած առկա դժվարություններին, կկրճատվի։ «Մեր աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի տնտեսության աճի հավասարաչափ բաշխումը բնակչության տարբեր շերտերի միջև»,- պարզաբանել է նա: