Последние новости

Հասարակություն

«Փաստ»․ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՊԼԱՆԸ

2022-06-03 15:53
342

Վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ «Փաստ»-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։

  • «Փաստ». ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ ՇՐՋՈՂ ՀԱՏՈՒԿ ՆԿԱՐԱՀԱՆՈՂՆԵՐԸ «ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ» ՇՈՈՒՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ

    2022-06-02 12:10
    362

    «Փաստ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ աչքի է զարնում «բերետավորների» առանձնահատուկ «վերաբերմունքը» Լևոն Քոչարյանի նկատմամբ՝ պարբերաբար նրան բերման ենթարկելու տեսքով: Իսկ երկուշաբթի կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդհանրապես 10-15 հոգով ակնհայտ դիտավորությամբ բռնություն էին կիրառում նրա նկատմամբ:

  • «Հրապարակ». ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

    2022-06-02 11:59
    399

    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է՝ 48 առաջադրում կա։ Գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները և մի քանի եզրահանգում արել։

  • «Հրապարակ». ՀԵՌԱՆԱԼ՝ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ. ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԹԱՅՄԱՈՒԹԻ ՄԱՍԻՆ

    2022-06-01 12:56
    405

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին։

  • «Ժողովուրդ». ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՈՍՏԻԿԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ

    2022-06-01 12:10
    408

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ձերբակալվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու և ոստիկանությանը դիմադրելու համար, սակայն վերջիններիս ձերբակալումը ուշագրավ իրավիճակում է եղել:

  • «Հրապարակ». ՊԱՅՔԱՐԻ «ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ ՈՒ ՎԱՐՔԱԳԻԾ» ԿԱ ՄՇԱԿՎԱԾ

    2022-06-01 11:36
    446

    «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հայացքից՝ ընդդիմության գործողություններն անկազմակերպ են և ինքնաբուխ։ Անգամ կարող է թվալ, թե որևէ ծրագիր չկա դրանց հիմքում, սակայն իրականում ընդդիմությունն ունի գաղափարախոսների և կազմակերպիչների խումբ, որն աշխատում է դրանց բովանդակության վրա, և միջոցառումների կազմակերպումն էլ իրականացվում է կոնկրետ ժամանակացույցի ու սխեմայի շրջանակներում։ Անգամ պայքարի «գործիքակազմ ու վարքագիծ» կա մշակված։

  • ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԻՄՔԻՑ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ

    2022-05-31 13:09
    1122

    Ընտանիքի անդամներից երկուսի կյանքը փրկելու համար, տունը վաճառելու՝ պարտադրված քայլ, վագոն-տնակում հայտնվելու տխուր իրականություն… տուն կառուցելու համար ներդրված անօգուտ ջանքեր և 44-օրյա պատերազմից գլխի ու ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով վերադարձած զավակ: Թեև Ներսիսյանների ընտանիքի ապրած տարիները հեշտ չեն եղել, սակայն դրանք արդեն անցյալում են մնացել: Տարիներ առաջ սկսած շինարարությունն ավարտելու ցանկությունն իրականություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:

  • «Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է, ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ, ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 3-Ն «ԱԶԱՏԵԼ» ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ

    2022-05-31 12:29
    454

    «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱԺ վերադառնալ բացառապես սեփական օրակարգով, այլ ոչ թե իշխանության կողմից ներկայացված՝ ՀՀ շահերի ու ներկայիս իրավիճակի հետ ոչ մի աղերս չունեցող արհեստական ու անբովանդակ օրակարգերով։ Ընդդիմության՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունն իրավունքի ուժով նախատեսվում է անցկացնել հունիսի 3-ին՝ ժամը 16.00-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Հայ-ադրբեջանական և հայթուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու հիշյալ նիստին:

  • Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ ՄԱՏՆՈՒՄ Է ՆՐԱ ԻՐԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ

    2022-05-30 17:53
    587

    Եթե Երևանի փողոցներում ընդդիմադիրների գործողությունները զուտ լոգիստիկ բնույթ են կրում, ինչպես օրեր առաջ հավասիացնում էր ՀՀ վարչապետը (ի դեպ, նրա ընտրազանգվածի 99 տոկոսն այդ բառի նշանակությունը, համոզված եմ, չգիտի), կարիք չէր լինի այսքան մեծաթիվ ոտիկանական ուժեր դուրս բերել փողոց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։