«Հրապարակ»․ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԵՋ «ՔՊ»-ՈՒՄ ՏԵՍԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏՔԸ
Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա մարտի 24-ին տեղի ունեցած հարձակման մեջ «ՔՊ»-ում տեսել են Արևմուտքի հետքը, որն այս կերպ փորձում է ստիպել Հայաստանին արագացնել զիջումների գնալը՝ կնքելով խաղաղության պայմանագիր, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։