Последние новости

Հասարակություն

ՔՈՉԱՐՅԱՆԸ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ Է՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ Է

2024-04-03 13:37
222

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են հերքել, թե իրենց առաջնորդը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, որ կառավարում է ներթիմային պրոցեսները, սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանը ձեռքերը լվացել է քաղաքականությունից և նախընտրել փափուկ կյանքը՝ Հայաստանի հոգսաշատ առօրյայից հեռու, և իր «Հայաստան» դաշինքում շաբաթներով, անգամ ամիսներով երեսը չեն տեսնում։