ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ՉԻ ՍՏԱՑՎԻ. ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան շարունակում է ակտիվ քննարկումների առարկա լինել հայ քաղաքական և փորձագիտական հանրությունում։ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ն գրեթե աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ` հատկապես Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման և հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում։