ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՎԻՆՅԱՆԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ…
2024թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը հեռատեսորեն համալրեց հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցների թիվը։ Ընթացիկ տարում այդ աշխատակիցները վճռորոշ դեր խաղացին հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների ահաբեկման ու ճնշման գործում։ Վճարել հրաժարվողների նկատմամբ վարչության ծառայողները ցուցադրական հաշվեհարդարներ էին կազմակերպում հենց ավտոբուսներում։ Միաժամանակ բարձր սակագինը բոյկոտողների նկատմամբ պահվածքի կանոններ էին թելադրում վարորդներին։ Արդյունքում բողոքի ակցիաները մարեցին, այլ կերպ ասած՝ շարքերի համալրումը օգտակար եղավ իշխանություններին։