ԱՐՑԱԽԻ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԾՐԱԳԻՐ-ՄԻՆԻՄՈՒՄ»-ն Է
2022 թվականի հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ հայաստանցի զորակոչիկները չեն ծառայելու Արցախի Հանրապետությունում։ Փաշինյանը կատարեց Ալիևի պայմանը, այդ իսկ պատճառով օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 9-ից ադրբեջանցիներն արդեն գրոհում էին շփման գիծն Արցախում։ Օգոստոսի 3-ի սադրանքի հետևանքով Արցախում զոհվեց 2, վիրավորվեց 14 մարդ: Ադրբեջանցիները ամրացան Եղցահող գյուղի բարձունքում, լրագրող Նաիրի Հոխիկյանը հաղորդեց Բերձորից բնակչությանը վտարելու փորձի մասին։ Օգոստոսի 5-ին ռուս զինվորականներն ուժեղացրեցին դիրքերը հայ-իրանական սահմանին, օգոստոսի 8-ին Բաքվից սպառնացին, որ բախումը կարող է վերսկսվել ցանկացած պահի…