Ցեղասպանության թագարանի շենքի մոտ թղթերի այրմա գործով հարցաքննություններ են իրականացվել
Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ 2023թ․ մայիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչականբաժում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը և կատարվում է նախաքննություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության թագարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրությանը: