Բագրատ Միկոյան․ Առաջարկում եմ Հ1-ով հրապարակել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանի նիստում ելույթ ունենալով՝ մի քանի վայրկյան տևողությամբ ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանից, որտեղ նա ասում է․ «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և նրա խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: