Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի հակաիրանական բանաձևի
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին կարգադրել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ զգալի քանակությամբ նոր ցենտրիֆուգներ գործարկել՝ նախօրեին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունմանն ի պատասխան: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։