«Բռնակցվել» տերմինը կփոխվի. ԿԳՄՍՆ-ն` Հայոց պատմության դասագրքի սկանդալի մասին
Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։