Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության 8 մեղադրյալներից մեկը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրմանը: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող էր լինել ամենուր, որտեղ ընթանում էր այդ պայքարը. «Այնտեղ, որտեղ չեմ մասնակցել, կարող էի մասնակցել անհրաժեշտության դեպքում»: Բաքվից ստացված տեղեկություններին, իհարկե, վստահել չի կարելի, բայց այս արտահայտությունը շատ ճշգրիտ է բնութագրում մեզ հայտնի Հաղթանակի գեներալին։
Ընդդիմության ճամբարում միմյանց վրա ցեխ շպրտելու իրավիճակի խորապատկերին գեներալի հայտարարությունը կոչված է սթափեցնող դեր խաղալ։ Բոլոր երկրներում զինվորականները ենթարկվում են հրամանին, և գեներալները բացառություն չեն: Հաղթանակի այս գեներալը Փաշինյանի հետ բախման իր պատմությունն ունի։