Последние новости

текущие события

2023-11-23 16:30

Գլխավոր դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել 79 անշարժ գույք, 86 մլրդ դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության մամուլի ծառայությունը։