Մահացած 15 զինվորների գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը` նշելով, որ վարույթ իրականացնող մարմինն ամբողջությամբ բավարարել է իրենց միջնորդությունը։