Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ հանրահավաքը կլինի Զատիկից հետո Ազատության հրապարակում
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան պատրաստվում են անցկացնել Սուրբ Զատիկի տոնից հետո` ապրիլի 11-ին. այն կմեկնարկի ժամը 18-ին։ Այս մասին ԱԺ–ի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։