Հայաստանը վերապահումով է միացել Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովին ընդունված Հռչակագրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: