Սուրենյան․ Ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար
Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 3–ից 5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։