S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է "BB-/B" մակարդակում
S&P Global Ratings-ը արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները պահպանել է "BB-/B" մակարդակում ' "Կայուն" կանխատեսմամբ: Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրությունում, որտեղ վարկանիշը նախկին մակարդակում պահելը հիմնավորելուց բացի, բերվում է նաև Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսվող դանդաղումը 2024-2025 թվականներին՝ 6,2%-ից մինչև 5,2%: