Последние новости

прогноз

2024-07-04 10:24

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՏԻ` 50+1 ՔՎԵ ՉԻ ՍՏԱՆԱ

ՀՀ իշխանությունները Սահմանադրության մեջ ցանկանում են փոփոխություններ անել, որպեսզի ինչպես Երևանի քաղաքապետարանում արվեց, խորհրդարանում էլ հնարավոր լինի փոքրամասնությամբ վարչապետ ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով այն հարցին, որ իշխող քաղաքական ուժը մտադիր է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձևավորելու օրենսդրական պահանջից։