Այսօրվանից ԱԱԾ զորքերը ստանձնում են ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունը
Այսօրվանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։