Արևմտյան հետախուզությունը կանխատեսում է, որ ՌԴ հարձակումներն Ուկրաինայի վրա կավելանան
Արևմտյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը շուտով կուժեղացնի օդային և ցամաքային հարձակումներն Ուկրաինայի վրա՝ օգտվելու այն ժամանակից, որը կպահանջվի, որպեսզի Կիևը ստանա բավականաչափ զենք և զինամթերք՝ վերջերս ընդունված ԱՄՆ ռազմական օգնության փաթեթից: Այս մասին CNN-ին հայտնել են հետախուզությանը ծանոթ երեք պաշտոնյաներ: