Ասրյան․ Եթե 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը դադարեցվի, արցախցիների արտագաղթի նոր ալիք ենք ունենալու
Ըստ տարածված տեղեկատվության՝ շարունակվելու է 40+10 հազար ծրագիրը, բայց ձևափոխված, հետագայում թոշակառուները և անչափահասներն ինչ-որ գումար կստանան, իսկ մնացածները, հաշվի առնելով, որ աշխատունակ են, այդ նպաստը չեն ստանա։ Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: