«Բացահայտել Հայաստանը. մշակույթ, բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով՝ ԵԽ-ում
Եվրոպական Խորհրդում տեղի է ունեցել «Բացահայտել Հայաստանը. մշակույթ, բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով, որի նպատակն էր եվրոպական կառույցների աշխատակիցներին ներկայացնել Հայաստանը։ Համաժողովի կազմակերպիչներից է եվրոպական քաղաքացիական ծառայության հիմնական միություններից մեկը` Եվրոպական քաղաքացիական ծառայության ֆեդերացիան (FFPE), որը կարևորում է իր սոցիալական պատասխանատվությունն անմիջական շահերից դուրս: Հայ ժողովրդի, հատկապես արցախահայության հետ կատարվածից հետո ֆեդերացիան, լինելով հումանիտար հարցերի հանդեպ շատ զգայուն, այս համաժողովով փորձել է իր զորակցությունը հայտնել, որպեսզի մարդկային ողբերգությունը քաղաքականության զոհ չդառնա և չմոռացվի։