Արցախի Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման թեմայով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին: Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: