Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ
Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ և թուրք ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն ապրիլի 11-ին առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ։ Նա մեղադրվում է քաղաքի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու մեջ։ Այս գործով, նշում է Reuters գործակալությունը, նախկին քաղաքապետին կարող է սպառնալ մինչև յոթ տարի չորս ամիս ազատազրկում։