Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ-ն քննություն է սկսել
ՆԳՆ պարեկային ծառայության տուգանային հրապարակից մոպեդների և ավտոմեքենաների անհետացման վերաբերյալ ՆԳՆ-ում քննություն է սկսվել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։