Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի նկատմանբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունքի համար։ Խոսքը վերաբերում է 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերի Լելե-թեփե կոչվող բարձունքի օպերացիայի ձախողմանը։ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: