«Ռուսաստանի փոստը» փորձարկել է Հյուսիսային Օսեթիայով Հայաստան բեռների առաքումը
«Ռուսաստանի փոստը» խոշորագույն մարկետփլեյսներից մեկի հետ համագործակցությամբ վերջերս փորձարկել է Հյուսիսային Օսեթիայով դեպի Հայաստան փոստի ցամաքային փոխադրումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Կովկասյան ներդրումային համաժողովում հայտնել է պետական ընկերության ղեկավարի տեղակալ Ալան Կոզոնովը: