Последние новости

мнение

2024-09-20 08:52

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽԵՐՆ ԵՆ. ԳԵՆԵՐԱԼԸ` ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԽՄԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանում իշխանության զավթում նախապատրաստող հանցավոր խմբի բացահայտման մասին իրավապահների հաղորդագրությունները ցույց են տալիս գործող իշխանության խորը վախերը։ Բացի այդ, կա հայերին «հայաստանցիների» և «արցախցիների» բաժանելու, խտրականություն դրսևորելու միտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության գեներալ–մայոր, ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը։