Последние новости

мнение

2024-09-20 09:49

ՊՈԼ ՊՈՏԻ ԿԱՄԲՈՋԱ ՈՒ ՆԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ․ ԻՐԱՎԱԶՐԿՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ

Նորագույն պատմությունում առաջին դեպքը, երբ որևէ պետություն իր քաղաքացիներին զանգվածաբար իրավազրկեց, Խորհրդային Ռուսաստանն էր, ապա նաև ողջ ԽՍՀՄ-ը։ ՌԽՖՍՀ 1918թ․ սահմանադրությունն արգելեց դասակարգային "սխալ" ծագմամբ անձանց ընտրել ու ընտրվել (առևտրականներ, ձեռներեցներ, նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ևն, ևն)։ Համանման նորմեր հերթով հաստատվեցին խորհրդային մյուս հանրապետությունների սահմանադրություններում, այդ թվում՝ Հայաստանի ԽՍՀ 1922թ․ սահմանադրությունում։