ԲԱՆԱԿԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԹԱԿԱՐԴՈ՞ՒՄ
Վերջերս ՀՀ Ազգային ժողովում քննարկվող զինվորական ծառայության նոր մոդելը լայն հասարակական արձագանք է ստացել։ Նախաձեռնության համաձայն՝ ներկայացվում են ծառայության տարբեր տարբերակներ՝ համապատասխան վճարների դիմաց։ Հակադիր մոտեցումների հեղեղի մեջ հատկապես կարևոր են փորձագիտական գնահատականները։ VERELQ-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերլուծում է առաջարկվող փոփոխությունների իրական ազդեցությունը, հայեցակարգային թերությունները և հնարավոր հետևանքները երկրի պաշտպանունակության տեսանկյունից։