Վահան ԶԱՆՈՅԱՆ․ ԻԳՆԱՏԻՈՒՍՆ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ՝ ԻՆՉ Է ԵՂԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ
Անցած շաբաթ, ամերիկյան հեղինակավոր Washington Post-ում հրապարկվեց ամերիկահայ հայտնի լրագրող, բեսթսելերների հեղինակ Դեյվիդ Իգնաթիուսի ազդեցիկ սյունակը, որտեղ նաև նախագահ Թրամփին ուղղված կոչ կար՝ կատարելու հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու իր խոստումը և դա սկսել հենց Ռուբեն Վարդանյանից: News.am-ը թեմայի շուրջ զրուցել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս, տնտեսագետ Վահան Զանոյանի հետ, որին ևս հղում էր արված Իգնաթիուսի սյունակում: