Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել
Փետրվարի 17-ին, հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։ NEWS.am–ի տեղեկություններով, նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր, ավագ եղբայր ունի։