ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման ուղղված քայլերը որոշակի մարտահրավերներ են պարունակում ՀՀ տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` մեկնաբանելով կոնֆլիկտի` ՀՀ տնտեսության վրա 2022-24թթ–ին ունեցած ազդեցությունն ու դրա հնարավոր փոփոխությունը։