Հաշվի առնելով Հայաստանում արևային էներգիայի ներուժը, ոլորտի զարգացման դինամիկան և հեռանկարները՝ Միջազգային արևային դաշինքին միանալը հնարավորություն կստեղծի մեր երկրին ներգրավված լինելու արևային էներգետիկայի զարգացման միջազգային գործընթացներին, ծանոթանալու բնագավառի զարգացման նորագույն առաջանցիկ տեխնոլոգիաներին, ներկայացնելու սեփական հաջողված փորձը: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ԱԺ հերթական նիստում ««Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս: