Պաշտպանության նախարար․ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին
Թուրքիան աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից մղվող 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս խոստովանությունն, ըստ տեղական լրատվամիջոցների, արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։