Սրբազան․ Մարդիկ կառչած չեն մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի
Ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու քննարկումները շատ են եղել, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք գտնում, որ ընդդիմությունը խորհրդարանում հարց չի կարող լուծել, իմպիչմենտի գործընթաց չի հաջողվում սկսել, ժամանակը չէ՞ մանդատները վայր դնեն, գուցե քաղաքական ճգնաժամ առաջանա։