Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի կնքումը հնարավոր է արդեն այս շաբաթ․ Սալիվան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի կնքումը արդեն այս շաբաթ։ Այս մասին Bloomberg-ին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ հավելելով, որ երաշխիք չկա, որ կողմերը կհամաձայնվեն նման գործարքի։